ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

www.armhotels.am համակարգը, որը պատկանում է «Թի Բի ԷՍ» ՓԲ ընկերությանը, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և միակ առցանց ամրագրման համակարգն է, որն առաջարկում է իր այցելուներին ՀՀ և ԼՂՀ քաղաքներում, առողջարանային և հանգստյան գոտիներում գործող ավելի քան 170 հյուրանոց: «Թի Բի ԷՍ» ՓԲԸ հիմնադրվել է 2010թ.-ի հուլիս ամսին, իսկ www.armhotels.am համակարգի մեկնարկը տրվել 2011թ.-ի hունվարից: www.armhotels.am առցանց ամրագրման համակարգի ստեղծումը ժամանակի հրամայականն էր, քանի որ զբոսաշրջությունը որպես տնտեսության գերակա ճյուղ նախանշած պետությանը հիրավի անհրաժեշտ էր առաջարկվող զբոսաշրջային ծառայությունները ներկայացնել համակարգված և միասնական տեսքով, որը ոչ միայն լիարժեք տեղեկատվություն է պարունակում տվյալ երկրի, առաջարկվող ծառայությունների վերաբերյալ, այլև հնարավորություն է տալիս անմիջապես ամրագրել ծառայությունները և վճարում կատարել:
Այս ամենն իրականություն է դարձել զբոսաշրջության և ՏՏ ոլորտների մի խումբ էնտուզիաստների նախաձեռնությամբ: Մեր գործընկերները` հյուրանոցները, թանգարանները, զբոսաշրջային տները, ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունները, պետական և հասարակական կազմակերպությունները հնարավորինս աջակցել և նպաստել են առաջին ազգային ամրագրման համակարգի կայացմանը:

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

www.armhotels.am համակարգի առաքելությունը ՀՀ և ԼՂՀ զբոսաշրջային ոլորտի զարգացման նպաստումն է` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Այսօր ՀՀ այցելող զբոսաշրջիկների ընդամենը 2-3%-ն է ամրագրում կատարում առցանց ռեժիմով /ընդ որում օգտվում են միջազգային ամրագրման համակարգերից/, ինչը չնչին ցուցանիշ է զարգացման ներկայիս միտումները հաշվի առնելով: Որպես գերակայություն սահմանել ենք`
• հյուրանոցների, հանգստյան տների, առողջարանների և տուրիստական ծառայությունների ամբողջական և համակարգված տեղեկատվության մատուցում
• տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը տուրիզմում
• արհեստավարժ կադրեր
• ՏՏ նորամուծությունների կիրառում զբոսաշրջության բնագավառում:

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

www.armhotels.am համակարգով կատարված ամրագրումը երաշխավորվում է մեր կողմից
• տեղեկատվությունը հավաստի է և թարմացվում է պարբերաբար
• տրվում է ծառայությունների մեջ ընտրություն կատարելու լայն հնարավորություն
• ամրագրում/գնում կատարել հնարավոր է հաշված րոպեների ընթացքում:

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

• առաջարկում է վաճառքի նոր ուղի
• ճկուն աշխատանքային սկզբունքներ
• ոչ աշխատատար միջերես` զբաղվածությունն ամբողջությամբ տնօրինելու հնարավորությամբ:

 

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

 

www.armhotels.am համակարգի չի սահմանափակվում ձեռք բերածով և արդեն ունի հեռանկարային մի շարք ծրագրեր, որոնք ենթակա են իրագործման առաջիկայում: Շուտով համակարգն այցելուներին հնարավորություն է տալու ծանոթանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային առանձնահատկություններին և առցանց ամրագրմում/գնում կատարել հետևյալ ծառայությունները`
• բնակարանների կարճատև վարձակալության ամրագրում,
• թանգարանների մուտքի տոմսերի առցանց ամրագրում,
• ռեստորաններում տեղերի առցանց ամրագրում,
• մեկօրյա էքսկուրսիաների առցանց ամրագրում:
Զբոսաշրջության բնագավառում վերը նշված ծառայություններ առաջարկողները www.armhotels.am համակարգի հետ համագործակցելու նպատակով կարող են դիմել ընկերության համապատասխան բաժին:

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

 

• «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
• «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
• «Օվերոլ Սոլուշընզ» ՍՊԸ
• «Սքրիլլ» ՍՊԸ
• «ԱրՔա» ՓԲԸ
• ՓՄՁ ԶԱԿ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

www.armhotels.am առցանց ամրագրման համակարգի, «ԱրմՀոթելս» ապրանքանիշի բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ին:
www.armhotels.am առցանց ամրագրման համակարգի միջոցով ծառայությունների ամրագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: «ԹԻ Բի ԷՍ» ընկերությունը մասնավոր, առևտրային Փակ Բաժնետիրական ընկերություն է: Ընկերությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրում ՀՀ օրենքներին համապատասխան : Ընկերության գրասենյակը տեղակայված է ք. Երևան, 0051, Կոմիտասի պող. 54վ, 303 գրասենյակ հասցեում:
Կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի պետական ռեգիստրում` 264.120.09088 համարի ներքո:

 

ԻՆՉՊԵՍ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

 

Վեբ կայք` www.armhotels.am , www.armhotels.org
Էլ. հասցե` info@armhotels.am
Հեռ.` (+374) 10 25 31 41
Ֆաքս` (+374) 10 25 82 48
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0051, Կոմիտասի պող. 54վ, 303 գրասենյակ