Կանոններ և պայմաններ

 

www.armhotels.am վեբ կայքը /այսուհետ վեբ կայք կամ համակարգ/ հնարավորություն է տալիս գնորդներին օրինական ճանապարհով ամրագրել ՀՀ-ում և ԼՂՀ-ում մատուցվող կացության ծառայություններ ստորև նշված պայմաններով և կանոններով, ինչպես նաև օգտվել կայքում տեղ գտած ՀՀ և ԼՂՀ վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվությունից: www.armhotels.am վեբ կայքը պատկանում է «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ին և ղեկավարվում է վերջինիս կողմից: Հետայսու «մենք»«մեր»«մեզ» տերմինները, www.armhotels.am վեբ կայքը վերաբերում են «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ին: «Դուք»«Ձեր»«Ձեզ» տերմինները վերաբերում են գնորդին, որն այցելում և/կամ ամրագրում է ծառայություններ www.armhotels.am կայքի միջոցով: «Մատակարար» տերմինը վերաբերվում է կացության ծառայություններ մատուցող ընկերություններին:

Այս կանոնները և պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ ենթարկվել փոփոխությունների: Կանոնները և պայմանները վերաբերում են անձամբ կամ երկրորդ անձի միջոցով առցանց ռեժիմով ամրագրված բոլոր ծառայություններին: Մուտք գործելով, ուսումնասիրելով, օգտվելով կամ ամրագրում կատարելով մեր համակարգում` Դուք ընդունում եք, որ կարդացել, հասկացել և համաձայնել եք ստորև նկարագրված պայմաններին և կանոններին (ներառյալ Գաղտնիության քաղաքականությունը):
 

Հյուրանոցների որակավորում

       Armhotels.am կայքում նշված որակավորման սիմվոլները պաշտոնական բնույթ չեն կրում։ Նշված սիմվոլները կրում են զուտ տեղեկատվական և ուղղորդող բնույթ և չեն հանդիսանում որակի երաշխիք։ Կայքում տեղ գտած որակավորման սիմվոլների համար հիմք են հանդիսացել մեր ընկերության կողմից կատարված դիտարկումները և  ուսումնասիրությունները։ Պետական լիազոր մարմնի կողմից պաշտոնական որակավորում ստացած հյուրանոցների մասին տեղեկատվությունը նշված է հյուրանոցի ընդհանուր նկարագրության մեջ։

 

Ծառայությունների նկարագրություն

                 www.armhotels.am վեբ կայքը, «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ն, ընկերության գործընկերները, ծառայությունների մատակարարները գնորդներին ներկայացնում են ՀՀ և ԼՂՀ կացության օբյեկտների առցանց ամրագրման բազա: Կատարելով ամրագրում www.armhotels.am կայքի միջոցով Դուք «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ի հետ մտնում եք անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ (որն ունի իրավաբանական ուժ): Ձեր ամրագրման պահից սկսած մենք հանդիսանում ենք միջնորդ Ձեր և կացության ծառայությունների մատակարարների միջև, փոխանցելով Ձեր ամրագրման մանրամասները համապատասխան մատակարարին, որից հետո ուղարկում ենք Ձեզ փաստաթուղթ, որը հանդես է գալիս Ամրագրման հաստատման` Վաուչերի տեսքով:
 
Մեր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որը տրամադրել են մեզ մատակարարները, մանրամասն ստուգվել է «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից տեղեկատվության ներկայացման պահին, որից հետո միայն դրանք տեղ են գտել www.armhotels.am կայքում: Սակայն www.armhotels.am կայքը չպետք է դիտարկել որպես նրանում տեղադրված ծառայությունների մատակարարների մակարդակի և ծառայությունների որակի երաշխիք:

Հյուրանոցները տրամադրում են հյուրին նախապես պատվիրված համապատասխան կարգի և տիպի հյուրանոցային համար(ներ)` հյուրի կողմից Վաուչերը ներկայացնելուց և հյուրանոցում գրանցվելուց հետո:

 

Ծառայությունների գինը

 

www.armhotels.am համակարգում նշված գները ներառում են բոլոր տեսակի հարկերը, հակառակ դեպքում դրանց մասին կնշվի կայքում, Ձեզ ուղարկվելիք Ամրագրման հաստատման և Վաուչերի մեջ:

Մեր կայքում նախատեսվում են ավելի մատչելի սակագներ որոշակի ժամկետների համար: Սակայն տվյալ սակագները, որոնք առաջարկում են հյուրանոցները, կարող են ունենալ ամրագրման պայմանների սահմանափակումներ: Այդ մասին կարող եք նախապես մանրամասն ծանոթանալ ամրագրման և չեղարկման պայմաններից և համարին կից կատարված նշումից:

Եթե www.armhotels.am կայքում հյուրանոցային համարի առջև նշված գինը ջնջված է, ապա մենք համեմատել ենք գործող գինը, նախկինում առաջարկվող ավելի բարձր կամ հյուրանոցի հրապարակած գնի հետ:

Արտարժույթի փոխարկիչը կրում է տեղեկատվական բնույթ և պետք չէ դիտարկել այն որպես վերջնական (քանի որ արտարժույթը ՀՀ ԿԲ-ի կողմից պարբերաբար վերանայվում է), և փաստացի գները, ելնելով գործարքի առանձնահատկությունից և ժամկետից, կարող են մի փոքր տարբերվել:

 

Ամրագրման և չեղարկման պայմաններ

 

Կատարելով ամրագրում www.armhotels.am կայքի միջոցով, Դուք ընդունում և համաձայնում եք չեղարկման կանոնների հետ, որը գործում է ամրագրումից հրաժարվելու, ամրագրման ժամկետները փոփոխելու, հյուրանոց չներկայանալու և առաջարկվող ծառայություններից հրաժարվելու դեպքում: Չեղարկման ընդհանուր կանոնները տեղադրված են մեր համակարգի յուրաքանչյուր հյուրանոցի «Հյուրանոցային կանոններ» բաժնում: Մենք խորհուրդ ենք տալիս մինչ ամրագրում կատարելը մանրամասն ծանոթանալ հյուրանոցի չեղարկման կանոններին:

Ամրագրման համար վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Եթե հյուրանոցային համարի անվանը կից առկա է նշում` «Անդարձելի», ապա Դուք ամրագրելով տվյալ համարը` անմիջապես վճարում եք ամրագրման ամբողջ ժամկետի համար և չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: Վերոհիշյալ վճարման կարգը սովորաբար գործում է, երբ հյուրանոցը որոշակի ժամկետների համար տրամադրում է հատուկ սակագներ և ամրագրման պայմաններ:

Ամրագրումից հետո Ձեր էլ.հասցեին կստանաք Ամրագրման հաստատում` Վաուչեր, որը հյուրանոցի համար հանդիսանում է ամրագրումը և վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

Անվճար ծառայություններ

 

www.armhotels.am կայքի միջոցով կատարված ամրագրումների համար գնորդից առանձին միջնորդավճար, հարկեր և այլ տեսակի վճարումներ, բացի համակարգում նշված գնից, չի գանձվում:

 

Կրեդիտ քարտ

 

www.armhotels.am համակարգում կրեդիտ քարտերով վճարումներն իրականացվում է վերահասցեավորման ճանապարհով դեպի էլեկտրոնային վճարումներ իրականացնող «Skrill», «VISA» և «Master»,  վճարային համակարգեր (www.skrill.com , www.arca.am): Ինֆորմացիայի հետագա փոխանցումները իրականացվում է փակ համակարգերով , որոնք ունեն բարձր պաշտպանվածության աստիճան (SSL VeriSign): Հաճախորդների գաղտնի տեղեկությունների (քարտի տվյալները, գրանցման տվյալները և այլն) հավաքագրումը և մշակումը կատարվում է «Skrill»-ի և «ArCa»-ի պրոցեսինգային կենտրոններում, այլ ոչ թե www.armhotels.am կայքում: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող ստանալ գնորդի անձնական և բանկային տվյալները: «Skrill» և «ArCa» համակարգերի միջոցով վճարումներ կատարելու ժամանակ քարտապանը ավտոմատ իր էլ. հասցեին ստանում է նամակ, որը ծանուցում է քարտապանին իր քարտից դուրս եկած գումարի մասին:

www.armhotels.am համակարգում հնարավոր է ամրագրումներ կատարել հետևյալ կրեդիտ քարտերով` «ArCa» վճարային համակարգում ArCa Վիրտուալ քարտով, «Skrill» վճարային համակարգում` VISA, MasterCard, Diners, American Express, JCB, Delta/VISA Depit and VISA Electron:

Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր տեսակի վճարումները կատարվում են «Skrill» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով (www.skrill.com , www.arca.am) Ձեր կրեդիտ քարտի տվյալները չեն պահպանվում մեզ մոտ և չեն փոխանցվում համակարգի ծառայությունների մատակարարներին: Ձեր կրեդիտ քարտի իսկության ստուգումը, Ձեր կրեդիտ քարտի տվյալների պաշտպանությունը և կոդավորումը կատարվում է «Skrill» և «ArCa» վճարային համակարգի միջոցով (www.skrill.com , www.arca.am).

Որոշ բանկեր և քարտային ընկերություններ, ամրագրման համար վճարումը կարող են դիտարկել որպես միջազգային փոխանցում և դրա համար որոշակի վճարում պահանջել: Բացի այդ, Ձեր կրեդիտ քարտի արժույթը կարող է տարբերվել www.armhotels.am կայքով կատարված ամրագրման վճարման ենթակա գումարի արժույթից, և Ձեր բանկը կարող է գումարի փոխարկման համար նույնպես վճար գանձել: Այս պայմանների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ձեր բանկից:

 

Արձագանքներ և մեկնաբանություններ

 

Հյուրանոցային կացությունից հետո կարող եք թողնել Ձեր արձագանքները տվյալ հյուրանոցի սպասարկման մակարդակի և որակի վերաբերյալ, որը կտեղադրվի համակարգի համապատասխան էջում` կայքի այցելուներին ծանոթացնելու նպատակով: Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում փոփոխել կամ կատարել խմբագրումներ կամ առհասարակ չհրապարակել Ձեր արձագանքները, եթե դրանք կպարունակեն ոչ պատշաճ արտահայտություններ: Նշված արձագանքները կրում են զուտ վիճակագրական բնույթ:

 

Հղումներ այլ կայքերի

 

www.armhotels.am կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերի: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում տվյալ կայքերի բովանդակության և այլ դրույթների վերաբերյալ:

 

Պատասխանատվությունը բացառող հանգամանքներ

 

Համաձայն նշված պայմանների և կանոնների, մենք կրում ենք պատասխանատվություն միայն մեր կողմից առաջարկվող ծառայությունների չկատարման համար: Համաձայն սույն կանոններով և պայմաններով նախատեսված սահմանափակումների` մենք կրում ենք պատասխանատվություն ծառայություների մատուցումից բխող պարտավորությունների չկատարման արդյունքում պատճառված վնասի համար միայն Ձեր պատվերի շրջանակներում, ինչի մասին նշված է նաև Վաուչերի մեջ: Փոխհատուցումը պետք է լինի մատուցման ենթակա ծառայության ծավալին և որակին համարժեք` թե՛ փոխարինման, և թե՛ փոխհատուցման պայմաններում:

Չնայած դրան, ո՛չ մեր ընկերությունը, ո՛չ մեր աշխատակիցները և ո՛չ էլ ընկերության տնօրենը և այլ անձինք, որոնց գործողությունները նպաստում են մեր համակարգի գործունեությանը և նրա ինֆորմացիոն մասի ապահովվմանը, պատասխանատվություն չեն կրում` ցանկացած հատուկ, անուղղակի կամ միջնորդավորված կորստի կամ վնասի համար, ցանկացած արտադրական կորստի, պայմանագրերի և եկամուտների կորստի, համակարգից օգտվելու ընթացքում Ձեզ պատահած դժբախտ կամ ֆորսմաժորային դեպքերի, համակարգից սխալ օգտվելու արդյունքում Ձեր կրած վնասների, մտադրված և ոչ օրինական գործողությունների հետևանքով Ձեր կրած վնասների և այլ չվերահսկվող դեպքերի համար:

 

Այլ դրույթներ

 

Եթե այլ կերպ նշված չէ, ծրագրային ապահովումը, որն անհրաժեշտ է մեր ծառայությունների և/կամ կայքի օգտագործումն ապահովելու համար և մտավոր սեփականության իրավունքները (այդ թվում ԱրմՀոթելս ապրանքանիշի հեղինակային իրավունքները) պատկանում են «Թի Բի ԷՍ» ՓԲԸ -ին:

Այս դրույթները և պայմանները, ինչպես նաև մեր կողմից մատուցվող ծառայությունները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Բոլոր վիճելի հարցերը, որոնք առաջացել են նշված պայմանների և կանոնների, և մեր կողմից մատուցված ծառայությունների հետևանքով, կարող են լուծվել դատական կարգով Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Նշված պայմանների և կանոնների բնագիրը հանդիսանում է հայերեն տարբերակը: Նշված պայմանները և կանոնները թարգմանված են ռուսերեն և անգլերեն: Պայմանների և կանոնների մեկնաբանության հետ կապված տարընթերցումների դեպքում նախապատվությունը տրվում է բնագիր տարբերակին: Հայերեն բնագիրը հասանելի է մեր կայքում, ինչպես նաև դուք կարող եք դիմել մեզ գրավոր պահանջով info@armhotels.am և մենք անպայման այն կուղարկենք Ձեզ:

Եթե այդ կանոնների և պայմանների որևէ դրույթ, ճանաչվում է ուժը կորցրած կամ դադարում է լինել պարտադիր, նմանատիպ դեպքերում կիրառվում են բոլոր մյուս գործող պայմանները: Նմանատիպ դեպքում անվավեր դրույթը ամբողջությամբ համապատասխանեցվում է գործող օրենսդրությանը, որից հետո Դուք պարտավոր եք հետևել այդ պայմաններին:

 

«Թի Բի Էս» ՓԲԸ-ի մասին

 

Ծառայությունների ամրագրումը, որն իրականացվում է «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ի միջոցով, կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: «Թի Բի ԷՍ» ընկերությունը մասնավոր, կոմերցիոն Փակ Բաժնետիրական Ընկերություն է: Ընկերությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրում ՀՀ օրենքներին համապատասխան: «Թի Բի ԷՍ» ընկերության գրասենյակը տեղակայված է ք. Երևանի Արաբկիր համայնքի, Կոմիտաս 54վ, 303 գրասենյակ հասցեում:

Կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի պետական ռեգիստրում` 264.120.09088 համարի ներքո: