Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով



Ալիք հանգստյան տուն ratingratingratingdisabled rankdisabled rank

ՀՀ, ք. Ծաղկաձոր, Իսահակյան փող. 14 (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Ալիք հանգստյան տուն :: ARMHOTELS

«Ալիք» հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքի սկզբնամասում` ճոպանուղուց 2.5 կմ հեռավորության վրա:
Իր երկու հեկտար ընդհանուր տարածքով և բացառիկ բնության տեսարաններով «Ալիք» հանգստյան տունն առանձնանում է Ծաղկաձորի մյուս հյուրանոցներից և հանգստյան տներից: Այն բաղկացած է 2 հիմնական մասնաշենքերից և քոթեջներից: Անմիջապես հարևանությամբ գեղեցիկ անտառն է, որը միանգամայն անվտանգ է և զուրկ վայրի կենդանիներից: Այնտեղ կարելի է զբոսնել կամ ուղղակի վայելել հանգիստը բացատներից մեկում: Ձմռանն անտառն ունի իր յուրօրինակ գեղեցկությունը, իսկ լանջը վերածվում է իսկական սահադաշտի:
Հյուրանոցն ունի ստանդարտ, կիսալյուքս, լյուքս համարներ և քոթեջներ, որոնք հարմար են թե զույգերի, թե մեծ ընտանիքների համար: Հյուրանոցի համարները կահավորված են ժամանակակից ոճով, բոլոր համարներն ունեն հեռուստացույց, հեռախոս` ելքային զանգերի հնարավորությամբ, սառնարան, սանհանգույց և լոգարան:
Հանգստյան տան տարածքում գործում է «Սոֆյա» ռեստորանը: Այստեղ կարելի է սնվել կոմպլեքս սնունդով կամ պատվիրել փորձառու խոհարարների պատրաստած համեղ ուտեստները: Ռեստորանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, նշվում են բոլոր ազգային տոները` իրենց առանձնահատկություններով:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Ալիք հանգստյան տուն:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Սենյակի տեսակ Անձ
Ստանդարտ Թվին Ստանդարտ Թվին
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան: Համարի մակերեսը`18-20 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2:

2 x persons
images
Հարմարություններ
Օդակարգավորում, Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Տեղական հեռուստաալիքներ , Հեռախոս , Լոգարան կամ ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Հայելի , Սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Սառնարան
Ստանդարտ Երկտեղանոց Ստանդարտ Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան: Համարի մակերեսը` 18-20 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+1/լրացուցիչ մահճակալ/:

2 x persons
images
Հարմարություններ
Ջեռուցում, Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Հայելի , Սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Սառնարան , Լոգարան կամ ցնցուղախցիկ, Հեռախոս
Կիսալյուքս Երեքտեղանոց Կիսալյուքս Երեքտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան: Համարի մակերեսը`36-40 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 3+1/բազմոց/:

3 x persons
images images
Հարմարություններ
Ջեռուցում, Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Լոգարան, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազմոց , Բազկաթոռ , Սառնարան
Լյուքս Չորստեղանոց Լյուքս Չորստեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան: Համարի մակերեսը`84-90 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 4+1/լրացուցիչ մահճակալ/:

4 x persons
images
Հարմարություններ
Ջեռուցում, Նախասրահ, 2 ննջասենյակ , Հյուրասենյակ , Սանհանգույց , Լոգարան, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Սառնարան
Լյուքս 6-տեղանոց Լյուքս 6-տեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան: Համարի մակերեսը`80 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 6+1/բազմոց/+3/լրացուցիչ մահճակալ/:

6 x persons
images images images
Հարմարություններ
Ջեռուցում, Նախասրահ, Հյուրասենյակ , 2 սանհանգույց , 3 ննջասենյակ , Լոգարան, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Սեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Սառնարան
Առանձնատուն Առանձնատուն
Գները` առանձնատան հաշվով: Քոթեջի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան: Հյուրերի առավելագույն քանակը` 4+1/բազմոց/:

4 x persons
Հարմարություններ
Ջեռուցում, Հին նորոգում, Նախասրահ, 2 ննջասենյակ , Հյուրասենյակ , Խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Հեռախոս , Հայելի , Սեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Բազկաթոռ , Բազմոց , Սառնարան
VIP առանձնատուն VIP առանձնատուն
Գները` առանձնատան հաշվով: Քոթեջի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան, առանձնացված ավտոկայանատեղ: Քոթեջի մակերեսը`80 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 5+1/բազմոց/:

5 x persons
images images images images images images
Հարմարություններ
Ջեռուցում, Նախասրահ, 3 ննջասենյակ , Հյուրասենյակ , Սանհանգույց , Խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Սառնարան , Բուխարի
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Այգի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Կանաչ գոտի:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում:

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Բիլիարդ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մանկական լողավազան:

Սնունդ

«Սոֆյա» ռեստորան, Բար:

Ինտերնետ

Ինտերնետ կապի բացակայություն:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 5 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Տնային կենդանիները թույլատրվում են առանց լրացուցիչ վճարի:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունը Երևանից՝ 60 կմ:
Հեռավորությունը օդանավակայանից՝ 75 կմ: