Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով


Սնունդ և ժամանց


Նանէ հյուրանոց ratingratingratingratingdisabled rank

ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գարեգին Նժդեհ 1/5 (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Նանէ հյուրանոց :: ARMHOTELS

Նանէ հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի Երկրորդ մայրաքաղաքի՝ Գյումրիի կենտրոնական պողոտաներից մեկում: Հյուրանոցի տեղադիրքը իդեալական է բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Գյումրին՝ իր ամբողջ հմայքով և մշակույթով: Նանէ հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում քաղաքի բազմաթիվ թանգարանները, եկեղեցիները, պատկերասրահները, բիզնես կենտրոնները, ժամանցային և տեսարժան այլ վայրերը:
2011թ. ամբողջությամբ վերանորոգված հյուրանոցը հյուրերին առաջարկում է գեղեցիկ և տպավորիչ ինտերիերով հարմարավետ կահավորված ստանդարտ և լյուքս կարգի համարներ: Իսկ գործնական նպատակով այցելուների համար, հյուրանոցը առաջարկում է ժամանակակից սարքավորումներով ապահովված համաժողովների և գործնական հանդիպումների համար նախատեսված դահլիճ:
Նանէ հյուրանոցում՝ Ժամանցի և համեղ ուտեստների սիրահարների համար, «Shara» ռեստորանի, «Di Napoli» Պիցցերիայի և «Le Cafe» սրճարանի հյուրընկալ դռները բաց են:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Նանէ հյուրանոց:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Մեկտեղանոց Մեկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 26 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 1

1 x persons
images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Մինիբար
Երկտեղանոց/Թվին Երկտեղանոց/Թվին
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը`26 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Մինիբար
Սյութ Սյութ
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 36 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+1 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

2 x persons
images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Լոգարան, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Մինիբար , Չհրկիզվող պահարան
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Տարադրամի փոխանակման կետ, Ամենօրյա լրագրեր նախասրահում, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, Կանաչ գոտի:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում:

Սպորտ / Ժամանց

Բիլիարդ, Գեղեցկության սրահ:

Սնունդ

"Shara"ռեստորան, “Di Napoli” Պիցցերիա, Le Café

Ինտերնետ

Անվճար WiFi հանրամատչելի վայրերում:
Անվճար WiFi համարներում:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

15:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 5 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում (առկա է միայն Լյուքս համարում):

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունը Երևանից` 115 կմ:
Հեռավորությունը օդանավակայանից` 130 կմ: